Պետդուման Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը համարում է «արևելյան խորամանկություն»
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը Ղրիմի հարցում Թուրքիայի աջակցությունը Կիևի իշխանություններին համարում է արևելյան խորամանկություն, քանի որ, ըստ նրա, թուրքական կողմը չի խառնվելու Ռուսաստանի ներքին գործերին: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի-ից:
Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կիև կատարած այցի ժամանակ ասել էր, որ Թուրքիան չի ճանաչում ՛՛Ղրիմի բռնակցումը՛՛, աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Թուրքական կողմը, բացի այդ, ցանկություն հայտնեց օգնել Ղրիմի թաթարներին և աջակցություն է հայտնել Կիևի իշխանությունների կողմից ստեղծված ՛՛Ղրիմի պլատֆորմ՛՛ միջազգային հարթակին, որն ուղղված է թերակղզու նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուն:
՛՛Անշուշտ, մենք տարաձայնություններ ունենք Թուրքիայի կառավարության հետ Ղրիմի կարգավիճակի հարցում, սակայն Թուրքիան չի խառնվի Ղրիմի թերակղզում գտնվող Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին՛՛,-ասել է Բալբեկը, որը կարծում է, որ Կիևում թուրքական աջակցության վրա իզուր են հույս դնում: