հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Պեսկովը նշել է Լեհաստանի կողմից Ուկրաինայի ամբողջականության հնարավոր սպառնալիքի մասին

Պեսկովը նշել է Լեհաստանի կողմից Ուկրաինայի ամբողջականության հնարավոր սպառնալիքի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է Լեհաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության սպառնալիքի մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Վերջին ամիսներին Լեհաստանից բավական թշնամական հռետորաբանություն է հնչում, այն սովորաբար վաղուց բարեկամական չէր, բայց վերջին ամիսներին դարձել է թշնամական, եւ այն, որ Լեհաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն սպառնացող վտանգ կարող է լինել, ակնհայտ փաստ է»,- ուրբաթ ասել է նա լրագրողներին։

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ վերջերս այս թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը՝ ավելացնելով, որ «դա ակնհայտ փաստ է»։

Ընդ որում՝ Պեսկովը չի մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, որը Associated Press տեղեկատվական գործակալության հարցազրույցում  չի բացառել, որ որոշակի հանգամանքներում Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան կարող են կռվել Լեհաստանի դեմ՝ հանուն Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման։ «Ես չէի մեկնաբանի Բելառուսի նախագահի հայտարարությունը»,- ասել է Պեսկովը։

  • Կիսվել: