հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պեսկովը մեկնաբանել է սենատոր Կլիշասի խոսքերը` Ռուսաստանին նոր տարածքներ միացնելու մասին

Պեսկովը մեկնաբանել է սենատոր Կլիշասի խոսքերը` Ռուսաստանին նոր տարածքներ միացնելու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է սենատոր Անդրեյ Կլիշասի խոսքերը նոր տարածքների՝ Ռուսաստաին միացման մասին։ 

«Ոչինչ հայտնի չէ, միայն կարող եմ կրկնել, որ այս տարածքների բնակիչներն իրենք են որոշում իրենց ճակատագիրը, իրենք են որոշում»,- ասել է նա։

Ավելի վաղ Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը հայտարարել էր, որ այս տարվա խորհրդարանի աշնանային նստաշրջանի հիմնական խնդիրը լինելու է «նոր տարածքների ինտեգրումը» Ռուսաստանի Դաշնությանը։



  • Կիսվել: