Պենտագոն․ ԱՄՆ-ն 30 տարի պատշաճ ուշադրություն չի դարձրել իր ռազմարդյունաբերական համալիրի հզորությունների զարգացմանը
Վերջին 30 տարիներին ԱՄՆ-ը բավարար ուշադրություն չի դարձրել իր ռազմական արդյունաբերության հզորությունների զարգացմանը։ Այդ մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Մայքլ Կադենացին։
«Կան բազմաթիվ մարտահրավերներ։ Ես դա կանվանեի պաշտպանության արդյունաբերական հիմքի խոցելիություն։ Ըստ էության, երեք տասնամյակ շարունակ հզորությունների հարցը բավարար ուշադրություն չի ստացել։ Շատ բաներ մենք փոխանցել ենք աութսորսինգի, մեր արդյունաբերական բազայի որոշ ասպեկտներ կախվածության մեջ են ընկել այլ երկրներից», - հայտարարել է նա։
Կադենացին հավելել է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ծրագրում է կենտրոնանալ երկրի ներսում ռազմական արդյունաբերության ընդլայնման, ոլորտը ռազմավարական կարևորության հանքանյութերով և որակյալ կադրերով ապահովելու վրա։



