երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փենսիլվանիայում այրվում է ԱՄՆ բանակի համար զինամթերք արտադրող գործարանը

Փենսիլվանիայում այրվում է ԱՄՆ բանակի համար զինամթերք արտադրող գործարանը

Հրդեհ է տեղի ունեցել Սկրանտոնի զինամթերքի  ռազմական գործարանում։ Այս մասին հայտնում է Atlas News-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

Ձեռնարկությունը գտնվում է ամերիկյան  Փենսիլվանիա նահանգում՝ Սկրանտոն քաղաքում։

Համացանցում արդեն հայտնվել են լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ երևում է գործարանի տարածքից բարձրացող  թանձր, սեւ ծուխը։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, նշում է պարբերականը, սակայն դեռ պարզ չէ, թե որն է եղել միջադեպի պատճառը։

Գործարանը արտադրում է հրետանային և այլ զինամթերք ԱՄՆ բանակի համար և շահագործվում է Dynamics-Ordnance and Tactical Systems ընկերության կողմից:

Սկրանտոնի գործարանը ԱՄՆ-ում 155 մմ արկերի խոշորագույն արտադրողներից մեկն է, և այս զինամթերքը ակտիվորեն մատակարարվում է Ուկրաինա:

  • Կիսվել: