հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պայթյուն Մայամի Բիչի մոտ գտնվող նավակում. կա 15 տուժած

Պայթյուն Մայամի Բիչի մոտ գտնվող նավակում. կա 15 տուժած

Նախօրեին՝ մայիսի 9-ին, Հյուսիսային Մայամի Բիչի մոտակայքում գտնվող նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին տեղեկացնում է NBC News-ը:

Նշվում է, որ  Մայամի-Դեյդ շրջանի հրշեջ-փրկարարական ծառայությունը հայտնել է, որ ժամը 12:30-ից անմիջապես հետո 25 ստորաբաժանումներ, այդ թվում՝ օվկիանոսային փրկարարական թիմերը և Ֆլորիդայի ձկնորսության ու վայրի բնության պահպանության հանձնաժողովը, արձագանքել են Հաուլովեր ավազակղզու մոտակայքում գտնվող նավի վրա տեղի ունեցած պայթյունի մասին ահազանգերին:

Փրկարարները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով տուժածների։ Հաշվի առնելով վնասվածքների ծանրությունն ու անհրաժեշտ օգնության ծավալը՝ պատահարին տրվել է 2-րդ կարգի արտակարգ իրավիճակի կարգավիճակ (զանգվածային տուժածներով միջադեպ)։

Ընդհանուր առմամբ 15 մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ։

  • Կիսվել: