երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պայթյուն Կալուգայի մարզում. անօդաչու է պայթել

Պայթյուն Կալուգայի մարզում. անօդաչու է պայթել

Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան տեղեկացրել է, որ այսօր Կալուգայի երկնքում անօդաչու է պայթել։

«Այսօր գիշեր Կալուգայի արվարձանի բնակիչները պայթյուն են լսել։ Պարզվել է, որ առավոտյան ժամը 5.00-ին քաղաքից ոչ հեռու գտնվող անտառում, 50 մետր բարձրության վրա, անօդաչու է պայթել։ Որեւէ վնաս քաղաքացիական եւ սոցիալական օբյեկտներին չի պատճառվել։ Տուժածներ չկան։ Տեղում աշխատում են ուժային կառույցների ներկայացուցիչները»,- նշել է Շապշան Telegram-ում։

  • Կիսվել: