Պայթյուն է որոտացել Ստամբուլի բնակելի շենքերից մեկում․ մեկ հոգի մահացել է, երեքը՝ վիրավորվել
Ստամբուլում՝՝ 14-հարկանի շենքում, այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Պայթյունի պատճառը շենքի առաջին հարկում գտնվող բնակարանում բնական գազի արտահոսքն է եղել։
Հաղորդվում է, որ մեկ հոգի մահացել է, երեքը՝ վիրավորվել։