երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պատժամիջոցները չեն չեղարկվի, եթե Ուկրաինայում հակամարտությունը լուծվի «Ռուսաստանի պայմաններով»․ Շոլց

Պատժամիջոցները չեն չեղարկվի, եթե Ուկրաինայում հակամարտությունը լուծվի «Ռուսաստանի պայմաններով»․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներից ոչ մեկը չի չեղարկվի, եթե Ուկրաինայում հակամարտությունը լուծվի «Ռուսաստանի պայմաններով»

Շոլցը կոչ է արել համաքաղաքացիներին պատրաստ լինել պատժամիջոցային քաղաքականության տևական հետևանքերին՝ չնայած բենզինի, սննդամթերքի ու էլեկտրաէներգիայի արդեն իսկ բարձրացած գներին։ Քաղաքական գործչի խոսքով՝ այս կերպ գերմանացի ժողովուրդն իր համերաշխությունը կհայտնի Ուկրաինային ու հոգ կտանի սեփական անվտանգության մասին։
 
Գերմանիայում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ն այլև չի բացառում Ռուսաստանի՝ Հյուսասատլանտյան դաշինքի տարածքի վրա հարձակվելու հավանալանությունը։ Շոլցի խոսքով՝ Բեռլինը շարունակելու է աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի։

  • Կիսվել: