Պատժամիջոցներին թուրքական բանկերի հարմարվելը վնասում է ՌԴ–ի հետ համագործակցությանը. դեսպան
Թուրքիայի բանկային համակարգը արևմտյան պատժամիջոցներին հարմարեցնելը վնասում է Մոսկվայի և Անկարայի համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Գազպրոմբանկի» դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները հանգեցրել են ռուս զբոսաշրջիկների կողմից Թուրքիայում առողջարանային հյուրանոցների վաղ ամրագրումների կասեցմանը։
«Իրավիճակն ինքնին խոսուն է։ Այն, որ թուրքական բանկային համակարգը հարմարվում է անօրինական արևմտյան պատժամիջոցներին, բնականաբար, վնասում է մեր համագործակցությանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում», - ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Ավելի վաղ դիվանագետը նաև հայտարարել էր, որ թուրքական բանկերում հաճախակի են դարձել դեպքերը, երբ դեպի Ռուսաստան ապրանքների տարանցմամբ զբաղվող ընկերություններին «դուրս են մղում», կան փոխանցումների արգելափակման և հաշիվների փակման դեպքեր։