Պատմության մեջ առաջին անգամ բրիտանական հետախուզությունը կին կղեկավարի
Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայությունը (MI6) առաջին անգամ կին կղեկավարի։ Այս աշնանը գործող ղեկավար Ռիչարդ Մուրին կփոխարինի MI6-ի երկարամյա աշխատակից Բլեյզ Մետրևելին, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը։
Վարչապետն ասել է, որ արտաքին հետախուզական ծառայությունում «պատմական նշանակումը» տեղի է ունենում այն ժամանակ, երբ հետախուզական գործակալությունների աշխատանքն «ավելի կարևոր է, քան երբևէ», քանի որ երկիրը բախվում է «աննախադեպ մասշտաբի սպառնալիքների», այդ թվում՝ լրտեսական ու հաքերային հարձակումների։
MI6-ի ղեկավարը ծառայության միակ հրապարակայնորեն հայտնի աշխատակիցն է և անմիջականորեն հաշվետու է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին։
47-ամյա Բլեյզ Մետրևելին միացել է MI6-ին 1999 թվականին՝ Քեմբրիջի համալսարանում մարդաբանություն սովորելու տարիներին։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է Մերձավոր Արևելքում և Եվրոպայում օպերատիվ աշխատանքում։ Այժմ նա ղեկավարում է MI6-ի տեխնոլոգիաների և նորարարության բաժինը: