հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Պատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան

Պատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան

Պատերազմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից, անհրաժեշտ է օգտագործել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղիները: Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Արդարադատության նախարարություն կատարած տեսչական այցի ժամանակ:

«Պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերում, և սպառնալիքներին միաժամանակ դիմակայելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է օգտագործել բոլոր ողջամիտ և դիվանագիտական ուղիները լարվածությունը նվազեցնելու համար: Միևնույն ժամանակ, անվստահությունը հակառակորդի նկատմամբ և զգոնությունը փոխգործակցության մեջ անհերքելի անհրաժեշտություն են»,- հայտարարել է նա՝ ընդգծելով տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների նկատմամբ ռացիոնալ մոտեցումը:

«Իսլամական երկրների միջև միասնության ամրապնդումը դավադրություններին հակազդելու և արտաքին ուժերի կողմից չարաշահումները կանխելու կարևորագույն միջոցն է: Փոխըմբռնման, ազնվության և հավաքական մասնակցության մթնոլորտում կարելի է հաղթահարել այս փուլը և

  • Կիսվել: