հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան 75 միլիարդ դոլարի աջակցություն է ստացել

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան 75 միլիարդ դոլարի աջակցություն է ստացել

Փետրվարի 24-ից՝ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից ի վրե, Ուկրաինային միջազգային օգնության ծավալը գերազանցել է 75 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։

Մարդասիրական օգնության ծավալները հասել են 12․9 միլիարդ դոլարի, իսկ ռազմական օգնության ծավալները՝ 34․6 միլիարդ դոլարի։ Համեմատության համար՝ Ավստրալիայի ռազմական բյուջեն 31․8 միլիարդ դոլար է։ Օգնության ծավալներով առաջատարն ԱՄՆ-ն է՝ շուրջ 45 միլիարդ դոլար։

Շուրջ 4 ամիսների ընթացքում Ուկրաինային հատկացված աջակցությունը 1․6 անգամ գերազանցում է երկրի տարեկան բյուջեն։

  • Կիսվել: