Պատերազմի ավարտից հետո Թրամփը Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրի․ Զելենսկի
Ես շատ շնորհակալ եմ Թրամփին. նա շատ կարևոր տեղեկություններ ունի առաջնագծում տիրող իրավիճակի մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո, հաղորդում է UNIAN-ը:
«Թրամփն ինձ ավելի շատ է վստահում, քան Պուտինին», - հավելել է նա: Զելենսկին նշել է, որ պատերազմի ավարտից հետո Թրամփը Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրի:
«Թրամփի հետ քննարկել ենք խաղաղության մերձեցման մի քանի խոստումնալից գաղափարներ, և ես հույս ունեմ, որ դրանք արագ արդյունքներ կբերեն», - ընդգծել է նա:


