հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Պաշտոնից հեռացված Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունից դուրս գալու մասին

Պաշտոնից հեռացված Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունից դուրս գալու մասին

Պաշտոնից հեռացված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է 17 տարվա անդամակցությունից հետո ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից դուրս գալու մասին։

«Այս որոշումը թելադրված է իմ արժեքներով՝ կապված մեր երկրի ապագայի հետ, և այն պատասխանատվությամբ, որը ես կրում եմ մեր ժողովրդի առաջ։ Ես շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ մինչև այսօր աշխատել և կողք կողքի անցել եմ ճանապարհ։ Այսօր մենք բացում ենք ՆՈՐ ուղի՝ Թուրքիայի համար ավելի ուժեղ, ավելի ժողովրդավարական և ավելի հուսադրող ապագա կառուցելու նպատակով», — գրել է նա սոցցանցերում։

  • Կիսվել: