շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փարզում շարունակվում են վառելիքի թանկացման դեմ ուղղված «Դեղին բաճկոններ» շարժման ցույցերը

Փարզում շարունակվում են վառելիքի թանկացման դեմ ուղղված «Դեղին բաճկոններ» շարժման ցույցերը

 Փարիզում՝ Բաստիլի և Ժոաշեմ դյու Բելլեի հրապարակներում, հավաքվել են «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները։  Տեղում հերթապահող օրինապահները ստուգում են անցորդների անձնական իրերը՝ զենք կամ զենքի փոխարեն հնարավոր կիրառության իրեր գտնելու նպատակով: Հարյուրավոր մարդկանց ստուգելուց հետո 9 մարդ բերման է ենթարկվել:

Տեղեկացնենք, որ նախօրեին ցուցարարները Ֆրանսիայի տասնյակ քաղներում մասնակցում էին 53-րդ շաբաթօրյա ակցիային։ Փարիզում բերման էր ենթարկվել 173 ցուցարար։ 

Ընդդեմ վառելիքի թանկացման «Դեղին բաճկոններ» շարժման ցույցերը սկսվել էին դեռևս անցյալ տարի նոյեմբերի 17-ից։ Ցույցին մասնակցող քաղաքացիներն ունեն որ միայն սոցիալ-տնտեսական այլև քաղաքական պահանջներ։

  • Կիսվել: