Փարիզը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ՝ Էրդողանի հայտարարությունների պատճառով
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությունները Ֆրանսիայի իշխանությունների հասցեին և չի բացառել պատժամիջոցների սահմանումը: Այս մասին նա ասել է Europe 1-ի եթերում, տեղեկացնում է ՛՛Կոմերսանտը՛՛:
՛՛Նախագահ Էրդողանը պարբերաբար հայտարարություններ է անում բռնության և անգամ ատելության մասին, ինչն անթույլատրելի է: Վերջին օրերին մենք փոխել ենք մոտեցումը մեր և ընդհանուր առմամբ Եվրոպայի մասին Էրդողանի հայտարարությունների նկատմամբ: Ճնշում գործադրելու միջոցներ կան, պատժամիջոցների հավանականություն կա՛՛,-ասել է նա:
Լե Դրիանը նաև հավելել է. ՛՛Պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման ռազմավարությունից: Իսկ եթե դա տեղի չունենա, Եվրոպական խորհուրդը, որը միավորում է ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարներին, կորոշի, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել թուրքական իշխանությունների նկատմամբ՛՛:
Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել էր մուսուլմանների իրավունքները խախտելու մեջ և հայտարարել էր, որ վերջինս ՛՛հոգեկան խանգարումների բուժման կարիք ունի՛՛: