հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փարիզը որոշել է մենակ չթողնել ՀՀ-ին՝ ընդդեմ Ադրրբեջանի ագրեսիայի․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

Փարիզը որոշել է մենակ չթողնել ՀՀ-ին՝ ընդդեմ Ադրրբեջանի ագրեսիայի․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

Ֆրանսիայի Ազգային  ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։ 

Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև աճող քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերի մասին։ 

«Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական ագրեսիայի դեմ։ Ես հարց ունեմ Փարիզում տեղակայված ամերիկացի դիվանագետներին և իմ գործընկեր ամերիկացի օրենսդիրներին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ն չի կարող նույնն անել»,- նշել է նա։

  • Կիսվել: