չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանին կխնդրեն հարգել Ուկրաինայում հրադադարի ռեժիմը․ Մակրոն

Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանին կխնդրեն հարգել Ուկրաինայում հրադադարի ռեժիմը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզից ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանին կխնդրեն հրադադար հաստատել Ուկրաինայում։

«Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադարի պահանջ։ Նրանք (ռուսները) պետք է դա անեն։ Սա այն է, ինչ միշտ է եղել»,- ասել է Մակրոնը։

«Դա կպահանջվի։ Առայժմ մենք դա կխնդրենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

«Հյուրընկալող երկրի կանոնն է՝ շարժվել օլիմպիական շարժմանը համահունչ։ Սա խաղաղության ուղերձ է։ Կհետևենք նաև Օլիմպիական կոմիտեի որոշմանը»,- հավելել է նա։

2024 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: