հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փարիզում հյուրանոցի առջեւ մեռած են գտել ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերին

Փարիզում հյուրանոցի առջեւ մեռած են գտել ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերին

Ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերը, որը 167-րդ տեղն Է զբաղեցնում երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեռած են գտել Փարիզում, հյուրանոցի առջեւ. ենթադրվում Է, որ նա ինքնասպանություն Է գործել: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Ստեֆան Էյմերին, որը Biogroup բժշկական լաբորատորիաների խոշորագույն ցանցի ղեկավարն Է, մեռած գտել են Փարիզում. նա 52 տարեկան Էր: Նրան հունիսի 22-ին հայտնաբերել են փարիզյան հյուրանոցի առջեւ. ենթադրվում Է, որ նա ինքնասպանություն Է գործել»,-գործակալությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը:

2021 թվականին Challenges տնտեսական հանդեսը Էյմերին դրել Է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցուցակի 167-րդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում Է 600 միլիոն եվրո:

  • Կիսվել: