երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փարիզի քաղաքապետարանում խուզարկումներ են կատարվել քաղաքապետի Թաիթի կատարած կասկածելի ուղեւորության պատճառով

Փարիզի քաղաքապետարանում խուզարկումներ են կատարվել քաղաքապետի Թաիթի կատարած կասկածելի ուղեւորության պատճառով

Փարիզի ոստիկանությունը մարտի 5-ին խուզարկություններ է կատարել քաղաքապետարանում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի 2023թ. Ֆրանսիական Պոլինեզիա կատարած ուղեւորության ծախսերի հետաքնության շրջանակում, տեղեկացրել է Politico-ն։

2023թ. նոյեմբերին Իդալգոյի ուղեւորության հետաքննությունը սկսել էր Ֆրանսիայի Ազգային ֆինանսական դատախազությունը՝ հակակոռուպցիոն մարմինների  եւ Փարիզի քաղաքապետի ընդդիմախոսների բողոքներից հետո։

Այն ժամանակ պաշտոնյան երկշաբաթյա ուղեւորության էր մեկնել Նոր Կալեդոնիա եւ Ֆրանսիական Պոլինեզիա, որը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում է։

Պաշտոնական նպատակը Թաիթի ֆրանսիացի պաշտոնյաների ճանփորդության կազմակերպումն էր, որտեղ տեղի է ունենալու Ամառային Օլիմպիական խաղեր-2024-ի պաշտոնական ծրագրի մի մասը, որոնք ընդունելու է Փարիզը։ Բայց արդյունքում այդ այցը տեղի ունեցավ առանց Իդալգոյի մասնակցության, իսկ նա գործուղման ժամանակ այցելել է նաեւ դստերը։

Քննադատություն է առաջացրել նաեւ Փարիզի քաղաքապետի որոշումը՝ մեկնել նման ճամփորդության ֆրանսիական դպրոցի դեմ ահաբեկչությունից մի քանի օր հետո եւ Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ֆոնին։

Գործուղումը նաեւ թանկ է եղել Ֆրանսիայում կյանքի մակարդակի թանկացման ընդհանուր աճի ֆոնին, ուղեւորությունը Խաղաղ օվկիանոսի հարավ Իդալգոյի եւ հինգ այլ պաշտոնյաների համար բյուջեի վրա մոտ 60 հազար եվրո է նստել։

  • Կիսվել: