երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien

Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien

Ֆրանսիայի մայրաքաղաքի մոտ 20 դպրոց ռումբի սպառնալիք է ստացել։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։

Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական հաստատությունները։ Աղբյուրների համաձայն՝ այդ վայրեր են ուղարկվել հայտնաբերող շներով խմբեր՝ ուսումնական հաստատություններում պայթուցիկ նյութերի առկայության ստուգումներ անցկացնելու համար։ Սակայն նրանք ոչ մի արտառոց բան չեն գտել։

Պարբերականի համաձայն՝ դպրոցներում ստացված գրավոր սպառնալիքներն ուղեկցվել են 12 րոպեանոց տեսանյութով։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է «ահաբեկիչը, զինվորականի հագուստով և անթերի ֆրանսերեն խոսող, բացատրում, թե ինչպես մահացու հարվածներ հասցնել մարմնի տարբեր մասերին», - ասել է պարբերականին ոստիկանության աղբյուրը:

Թերթը տրամադրել է նաև դպրոցներից ստացված հաղորդագրություններից հատվածներ։ Մասնավորապես, այդ հաղորդագրություններից մեկի հեղինակները պնդում էին, որ իրենք գործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից։

  • Կիսվել: