Փարիզի դատարանը Քիմ Քարդաշյանին 1 եվրո է տրամադրել՝ 10 տարի առաջ նրան կողոպտելու գործով
Փարիզի դատարանը Քիմ Քարդաշյանին վճարել է 1 եվրո՝ 2016 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում զինված կողոպուտի զոհ դառնալու համար։ Նշենք, որ Քարդաշյանի փաստաբանը հենց այդքան գումար էր պահանջել՝ որպես փոխհատուցում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Անցած տարի դատարանն այս գործով մեղավոր ճանաչեց ութ անձի՝ կողոպուտին մասնակցելու համար։ Այդ դեպքը Քարդաշյանը որակել էր որպես իր կյանքի ամենասարսափելի դեպք։ Նա և ոճաբան Սիմոն Հարուշը շնորհակալություն են հայտնել ֆրանսիական դատական համակարգին։
«Այդ փորձառությունը խորը տրավմատիկ էր, և դրա ազդեցությունը մենք մինչ օրս էլ զգում ենք։ Այսօրվա որոշումը ոչ թե փոխհատուցման, այլ պատասխանատվության և կատարվածի փաստի ճանաչման մասին է։ Մենք շնորհակալ ենք դատարանին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ այս գործընթացում, և հույս ունենք՝ հիմա առաջ շարժվել ու շարունակել ապաքինումը», – հայտարարությունը մեջբերում է Associated Press-ը։



