հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պակիստանը թույլատրել է Իրանի հետ տարանցիկ առևտուրը․ The Express Tribune

Պակիստանը թույլատրել է Իրանի հետ տարանցիկ առևտուրը․ The Express Tribune

Տարածաշրջանային առևտրի խթանմանն ուղղված քաղաքականության արմատական վերանայման շրջանակում Պակիստանը որոշել է թույլտվություն տալ իր տարածքով դեպի Իրան բեռնափոխադրումների տարանցման համար։ Այս մասին հայտնում է The Express Tribune պարբերականը՝ հղում անելով երկրի առևտրի նախարարությանը։

Պակիստանի գերատեսչության կողմից ընդունված «Իրանի հետ տարանցիկ առևտրի մասին, 2026» նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել։ Այն թույլ է տալիս ցանկացած երրորդ երկրից եկող ապրանքները Պակիստանի տարածքով տեղափոխել և հասցնել Իրանի համապատասխան կետեր։ Պարբերականի գնահատմամբ՝ այս որոշումը «առանցքային քայլ է» անդրսահմանային առևտրի ընդլայնման և տարածաշրջանային տնտեսական կապերի ամրապնդման ճանապարհին։

Այս որոշման իրականացման համար Պակիստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի «Ներմուծման և արտահանման վերահսկողության մասին» օրենքում՝ ապահովելով տարանցիկ համաձայնագրի իրավական հիմքերը։մՊաշտոնյաների պարզաբանմամբ՝ նոր կարգավորումը վերաբերում է բացառապես այն ապրանքներին, որոնք արտադրված են Պակիստանի սահմաններից դուրս և տեղափոխվում են երկրի տարածքով՝ դեպի Իրան։ Նրանք նաև հավելել են, որ Գվադար, Կարաչի և Քասիմ նավահանգիստները կդառնան հիմնական տարանցիկ հանգույցները՝ լոգիստիկ ճկունություն ապահովելով առևտրականների և բեռնափոխադրող օպերատորների համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: