ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պակիստանը հայտնել է աֆղանական հսկիչ կետերի ոչնչացման մասին

Պակիստանը հայտնել է աֆղանական հսկիչ կետերի ոչնչացման մասին

Պակիստանի զինված ուժերը Չաման սահմանային գոտում ոչնչացրել են աֆղանական զինվորականների մի քանի հսկիչ կետեր և տրանսպորտային միջոցներ, տեղեկացնում է, տեղեկացնում է Dawn-ը՝ հղում անելով երկրի ուժային կառույցների աղբյուրներին։

Նշվում է, որ հարվածները եղել են ի պատասխան սահմանային գոտում աֆղանական ուժերի և զինյալների իրականացրած, ինչպես պնդում են, «չհրահրված ագրեսիայի»։

Ըստ պակիստանյան աղբյուրների՝ «Արդարացի ցասում» անվանմամբ ռազմական գործողությունն ուղղված է Աֆղանստանի տարածքում տեղակայված խմբավորումների դեմ և շարունակվելու է մինչև նպատակներին հասնելը։

Հաղորդվում է, որ սահմանին մարտական բախումները վերսկսվել են փետրվարի 26-ին։ Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ գործում են ի պատասխան իրենց տարածքին հասցված պակիստանյան ավիահարվածների։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆն հայտարարել էր, որ կողմերի միջև փաստացի հաստատվել է բացահայտ զինված դիմակայության վիճակ։

  • Կիսվել: