շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 180 մարդ

Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 180 մարդ

Սեզոնային ջրհեղեղները Պակիստանի Բելուջիստան նահանգում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում 186 մարդու կյանք են խլել՝ 85 տղամարդ, 45 կին և 56 երեխա, ևս 75 մարդ տուժել է։ Այս մասին հաղորդել է Dunya News-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հորդառատ անձրևի ու ջրհեղեղի հետևանքով սատկել է ավելի քան 23,000 գլուխ անասուն և ընտանի թռչուն, ավերվել կամ վնասվել է 18,087 բնակելի տուն և 16 կամուրջ։

Պակիստանի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ամբողջ երկրում հուլիսին և օգոստոսին սեզոնային անձրևների և ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 700-ը։

  • Կիսվել: