հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Պակիստանն ու Թուրքիան քննարկել են Իրան-ԱՄՆ պայմանավորվածությունները

Պակիստանն ու Թուրքիան քննարկել են Իրան-ԱՄՆ պայմանավորվածությունները

Պակիստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամմադ Իսհակ Դարը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը և հույս հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն Մերձավոր Արևելքում երկարատև կայունությանը: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։

Նշվում է, որ  Ֆիդանը շնորհավորել է Պակիստանին ԱՄՆ-ի և Իրանի միջև այսպես կոչված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ, որի նախապատրաստման գործում Իսլամաբադը հանդես է եկել որպես միջնորդ։

Կողմերն ընդգծել են ձեռք բերված համաձայնագրի կարևորությունը և հույս հայտնել, որ այդ քայլը կնպաստի խաղաղության, անվտանգության ամրապնդմանը և զարգացմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

«Երկու առաջնորդներն էլ հույս են հայտնել, որ այս նշանակալի ձեռքբերումն իր նպաստը կբերի տարածաշրջանում և դրանից դուրս հաստատուն խաղաղության, կայունության ու առաջընթացի հաստատմանը»,- ասված է պակիստանյան կողմի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: