չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պակիստանի հարավ-արևմուտքում ավտովթարի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Պակիստանի հարավ-արևմուտքում ավտովթարի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել է Պակիստանի Բելուջիստան նահանգի Հաբ թաղամասում մարդատար ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Geo հեռուստաալիքը։

Ալիքի տվյալներով՝ ավտոբուսի ուղեւորները եղել են ուխտավորներ Թաթտա քաղաքից (Սինդ նահանգ), որոնք ուղեւորվում էին մահմեդական սուֆիների սրբավայր՝ Շահ Նուրանի տաճար (Խուզդար շրջան, Բելուջիստան նահանգ)։

 

Ըստ նախնական վարկածի՝ վարորդը դժվարանցանելի ճանապարհին կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է ձորը։

Միջադեպից տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։

  • Կիսվել: