երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փախստականները տեղափոխվում են Լիբիա՝ իբրև Թուրքիայի կողմից ֆինանսավորվող վարձկաններ. AFP

Փախստականները տեղափոխվում են Լիբիա՝ իբրև Թուրքիայի կողմից ֆինանսավորվող վարձկաններ. AFP

Ըստ ֆրանսիական «AFP» գործակալության լուրերի՝ Սիրիայում զինված խմբավորումները փախստականներին տեղափոխում են Լիբիա՝ նրանց ներկայացնելով որպես Թուրքիայի կողմից աջակցվող վարձկաններ, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ դրա՝ ծախսերը հոգում են Թուրքիայի վճարած «աշխատավարձով»։ Նշվում է, որ գործակալությունը հանդիպել է այդ մարդկանց հետ:

Լրատվականը հաղորդում է, որ սիրիացի փախստականները, որոնց մաքսանենգներն օգնում են Լիբիայով Եվրոպա հասնել անօրինական ճանապարհներով, պնդումներ են ներառում նաև Թուրքիայի վերաբերյալ։

Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր զինված խմբերից մեկի անդամներից մեկը նշել է. «Մենք վեց ամիսը մեկ մարտիկների ռոտացիա ենք իրականացնում այդ մարդկանց (իրական մարտիկների հետ միասին) Լիբիա ուղարկելու համար»:

  • Կիսվել: