կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պաղեստինն ակնկալում է, որ 2023թ-ին 9 երկրներ կճանաչեն իր անկախությունը

Պաղեստինն ակնկալում է, որ 2023թ-ին 9 երկրներ կճանաչեն իր անկախությունը

Պաղեստինն ակնկալում է, որ ևս ինը երկրներ կճանաչեն իր անկախությունը 2023 թվականին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին։

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ավելի վաղ հայտարարել էր, որ Պաղեստինի ճանաչումը տարածաշրջանում խաղաղության բանալին է։ Ներկայումս Պաղեստինի անկախությունը ճանաչում է 138 պետություն։

«Ճանաչման հարցը շարունակական խնդիր է: Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում և ցանկանում ենք, որ 2023 թվականին երկրների թիվը հնարավոր է՝ հասնի 155-ի: Մենք ակնկալում ենք, որ ինը երկրներ կճանաչեն Պաղեստինը 2023 թվականին»,- ասել է ալ-Մալիքին:

Պաղեստինցի նախարարն ասել է, որ երկու շաբաթից կայցելի աֆրիկյան անանուն երկիր, որը, ակնկալում է, որ իր այցի ավարտին կհայտարարի Պաղեստինի ճանաչման մասին։

Պաղեստինի ԱԳ նախարարը հավելել է, որ այս հարցով աշխատանքներ են տարվում նաեւ Արեւմտյան Եվրոպայի 7-8 երկրների հետ։

  • Կիսվել: