կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ոստիկաններն ու քաղաքացիական ակտիվիստները Ուկրաինայում կանգնեցրել են ռուսական տանկերի շարասյունը՝ առանց որևէ կրակոցի. Ուկրաինայի ՆԳՆ

Ոստիկաններն ու քաղաքացիական ակտիվիստները Ուկրաինայում կանգնեցրել են ռուսական տանկերի շարասյունը՝ առանց որևէ կրակոցի. Ուկրաինայի ՆԳՆ

Ոստիկաններն ու քաղաքացիական ակտիվիստները Ուկրաինայում կանգնեցրել են ռուսական տանկերի շարասյունը՝ առանց մեկ կրակոց արձակելու: Այս մասին հայտնում են Ուկրաինայի ՆԳՆ պետական ծառայությունից:

«Միացյալ և ուժեղ: Չեռնիգովի մարզի Կրյուկովցիում ոստիկաններն ու քաղաքացիական անձինք ձեռնամուխ են եղել ռուսական տանկերի շարասյունը կանգնեցնելուն: Մեր ոստիկանությունը ոչ միայն փողոցներում կարգուկանոն է պահպանում, այլև պատրաստ է թույլ չտալ հակառակորդի առաջխաղացումը։ Ոստիկանները վտանգելով սեփական կյանքը, քաղաքացիների հետ կողք-կողքի կանգնեցրին ռուսական տանկերի շարասյունները, որպեսզի տեխնիկան վերադառնա Ռուսաստան:

Մենք փորձում ենք օկուպանտներին կանգնեցնել ոչ միայն ծանր զինատեսակներով, այլև՝ խոսքով: Եթե ​​նրանք մեր խոսքը չլսեն, ապա, ստիպված կլինենք դաժան կերպով բացատրել։ Սա մեր Պետությունն է»,- նշվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: