Որքա՞ն ավիացիոն վառելիքի պաշար է մնացել Եվրոպայում. պարզաբանում է Միջազգային էներգետիկ գործակալությունը
Եվրոպայում մնացել է մինչև 6 շաբաթվա ավիացիոն վառելիք: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը:
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ շուտով լինեն չվերթների չեղարկումներ, եթե նավթի մատակարարումների խափանումը շարունակվի Իրանի պատերազմի պատճառով։
«Անցյալում կար մի խումբ, որը կոչվում էր «Դժվար նեղուցներ»։ Այժմ դա ծանր նեղուց է և լուրջ հետևանքներ է ունենալու համաշխարհային տնտեսության համար։ Եվ որքան երկար տևի, այնքան ավելի վատ կլինի տնտեսական աճի և գնաճի համար ամբողջ աշխարհում»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ հետևանքները կլինեն «բենզինի, գազի և էլեկտրաէներգիայի բարձր գները»։
«Տնտեսական ցավը կզգացվի անհավասարաչափ, որոշ երկրներ ավելի շատ կտուժեն, քան մյուսները։ Ամենաշատը կտուժեն ոչ թե նրանք, որոնց ձայնը շատ լսելի կլինի։ Դրանք հիմնականում զարգացող երկրները կլինեն, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ավելի աղքատ երկրները»,- ասել է Բիրոլը՝ էներգետիկ ճգնաժամի առաջնագծում նշելով Ճապոնիան, Կորեան, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և Բանգլադեշը։
Այնուհետև, ըստ ՄԷԳ ղեկավարի, ճգնաժամը կհասնի Եվրոպա և Ամերիկա»։ «Եթե Հորմուզի նեղուցը չվերաբացվի, Եվրոպայի համար շուտով կարող եմ ասել, որ մենք կլսենք այն լուրերը, որ A քաղաքից B քաղաք չվերթներից մի քանիսը կարող են չեղարկվել ավիացիոն վառելիքի պակասի պատճառով»,- նշել է նա:


