երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Որոշ երկրներ ցանկանում են բախում առաջացնել ՀԱՊԿ դաշնակիցների միջև. Մեդվեդև

Որոշ երկրներ ցանկանում են բախում առաջացնել ՀԱՊԿ դաշնակիցների միջև. Մեդվեդև

Թշնամի երկրներ կան, որոնք շահագրգռված են ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ՇՀԿ-ում դաշնակիցների ճակատային բախմամբ, սակայն նրանց նման հաճույք չի պատճառվի։ «Ռիա նովոստիի» հաղորդմամբ, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Օգոստոսի 1-ի երեկոյան Մեդվեդևի էջում հայտնվել էր աշխարհաքաղաքականության և ԽՍՀՄ-ի մասին գրառում, որը հետո անհետացել էր։ Մեդվեդևն ասել է, որ դրանք տեղեկատվական պատերազմի դրսևորումներ են, նա նշել է, որ մեղավորներն անպատիժ չեն մնա։

«Կան թշնամի երկրներ և քաղաքական գործիչներ, որոնք շահագրգռված են ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի կամ ՇՀԿ դաշնակիցների ճակատային բածմամբ: Մենք նրանց նման հաճույք չենք պատճառի: Մեր երկրի իշխանությունների և մեր գործընկերների աշխատանքը հենց դրան է ուղղված»,-ասել է նա:

  • Կիսվել: