ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Օրեշնիկի» գործարկումից հետո ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գերասիմովը զանգահարել է ԱՄՆ. ԶԼՄ-ներ

«Օրեշնիկի» գործարկումից հետո ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գերասիմովը զանգահարել է ԱՄՆ. ԶԼՄ-ներ

Նոյեմբերի 27-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զանգահարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի (JCS) նախագահ Չարլզ Բրաունին։ Այդ մասին հաղորդել են Reuters-ը և The New York Times-ը (NYT):

Խոսակցությունը տեղի է ունեցել Ուկրաինային ռուսական «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռով հարվածից վեց օր անց։

Գերասիմովը և Բրաունը «քննարկել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, ներառյալ՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը»,- ասել է JCS-ի նախագահի խոսնակ Ջերիլ Դորսին:

Պաշտոնյայի խոսքով՝ զրույցի ընթացքում Գերասիմովն ամերիկյան կողմին ասել է, որ «Օրեշնիկի» արձակումը ծրագրված է եղել շատ ավելի վաղ, քան Ջո Բայդենի վարչակազմը համաձայնել էր Ուկրաինային թույլ տալ ATACMS բալիստիկ մարտավարական հրթիռներ օգտագործել ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար։

Reuters-ի փոխանցմամբ՝ Բրաունն իր ռուս գործընկերոջ հետ առաջին անգամ է շփվել այդ ձևաչափով։ Մինչ այդ Գերասիմովը զրուցել է նրա նախորդի՝ Մարկ Միլլիի հետ։

  • Կիսվել: