երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ Կուրգանի մարզում ջրհեղեղի պատճառով հարկադիր տարհանում է հայտարարվել

ՌԴ Կուրգանի մարզում ջրհեղեղի պատճառով հարկադիր տարհանում է հայտարարվել

Ռուսաստանի Կուրգանի մարզի Զվերինոգոլովսկի շրջանում հարկադիր տարհանում Է հայտարարվել ջրհեղեղի պատճառով, հայտնել է շրջանի ղեկավար Մարինա Պանկրատովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ապրիլի 5-ից Կուրգանի մարզում տարածաշրջանային մասշտաբի արտակարգ իրավիճակների ռեժիմ էր հայտարարվել։

ՌԴ–ում կներդրվեն ջրհեղեղների և երկրաշարժերի հետևանքների վերացման ԳՕՍՏ ստանդարտներ

Ջրհեղեղի վտանգ կա ավելի քան 60 բնակավայրերի համար։ Արտակարգ իրավիճակների նախարարության կանխատեսումներով՝ կարող է հեղեղվել 62 բնակավայր, 4300 տուն, 5550 տնամերձ հողամաս, 600 ամառանոց, արտակարգ իրավիճակների գոտում կարող է հայտնվել 18 718 մարդ:

Ըստ տարածաշրջանի ղեկավարի՝ առավել վտանգավոր է ապրիլի 11-14-ն ընկած ժամանակահատվածը:

  • Կիսվել: