կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օրբանը Շվեդիայի վարչապետին հրավիրել Հունգարիա՝ բանակցելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ

Օրբանը Շվեդիայի վարչապետին հրավիրել Հունգարիա՝ բանակցելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին հրավիրել է այցելել Հունգարիա՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ բանակցությունների նպատակով:

Երեկ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Բրյուսելում Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակում հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Տոբիաս Բիլստրյոմի հետ: Երկկողմ քննարկման գլխավոր թեման եղել է դաշինքին Թագավորության միանալու հարցն ու Բուդապեշտի դիրքորոշումը։

ՆԱՏՕ-ի անդամներից միայն Հունգարիան և Թուրքիան դեռևս չեն վավերացրել Շվեդիայի անդամակցության հայտը:

  • Կիսվել: