Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել. աղբյուր
Օմանի ծոցում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Իրանին առնչվող նավի վրա, տեղեկացնում է Bloomberg-ը։
«Օմանի ծոցում բռնկվել է նախկինում իրանական նավթ տեղափոխող նավը, հայտնել են ծովային անվտանգությամբ զբաղվող ընկերությունները և տեղի ռազմածովային ուժերը»,-նշել է աղբյուրը:
Բացի դրանից, ինչպես հաղորդվում է, Պակիստանի հիդրոգրաֆիկ ծառայությունը հայտնել է, որ հրդեհի և դրա հետևանքով անկառավարելիորեն նավարկելու մասին հայտնել է Settebello նավթատարը։ Անձնակազմը, սակայն, տեղեկություններ չի հաղորդել հրդեհի պատճառի մասին։
Ըստ Kpler վերլուծական հարթակի՝ այդ նավը պարբերաբար տեղափոխել է իրանական նավթ։


