Ո՛չ բրիտանական, ո՛չ ամերիկյան հրթիռները չեն փոխում իրավիճակը մարտադաշտում․ Պուտին
Ո՛չ բրիտանական, ո՛չ ամերիկյան հրթիռները չեն փոխում իրավիճակը մարտադաշտում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Պուտինը մեկնաբանել է գերմանական Բունդեսվերի բարձրաստիճան սպաների զրույցի արտահոսքը, որը քննարկում էր Ղրիմի կամրջի վրա հարձակումները և դեպի Ուկրաինա Taurus հրթիռներ ուղարկելու հնարավորությունը։
«Երբ նրանք օգտագործում են բրիտանական և ամերիկյան հրթիռները, դա չի փոխում իրավիճակը մարտադաշտում: Այո, նրանք մեզ ուղղակի վնաս են պատճառում, սա ակնհայտ է: Բայց, ըստ էության, դա չի փոխում ռազմական գործողությունների ընթացքը և դրա հետևանքները»,- ասել է ՌԴ նախագահը։