Նրանք, ովքեր կարծում էին, որ Իրանը կընկնի Խամենեիի սպանությունից հետո, սխալվում էին․ Ջալալի
Նրանք, ովքեր սպասում էին, որ Իրանը կընկնի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո, սխալվում էին, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Նրանք, ովքեր կարծում են, որ Իրանը կընկնի, սխալվում են։ Նրանք այնպիսի ծրագիր և չարամիտ մտադրություն ունեին, որ Իրանի վրա հարձակումից և Իրանի առաջնորդի սպանությունից հետո մարդիկ փողոց դուրս կգան բողոքի ցույցերի», – ասել է Ջալալին։


