շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նրանք, ովքեր հարգում են մեր երկրի ավանդույթները, պետք է գան և ապրեն Ռուսաստանում․ Պուտինը հանձնարարել է փոխել ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության մոտեցումները

Նրանք, ովքեր հարգում են մեր երկրի ավանդույթները, պետք է գան և ապրեն Ռուսաստանում․ Պուտինը հանձնարարել է փոխել ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության մոտեցումները

Նրանք, ովքեր հարգում են մեր երկրի ավանդույթները, պետք է գան և ապրեն Ռուսաստանում։  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր սկզբունք է առաջարկել Ներքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։«Միայն նրանք, ովքեր հարգում են մեր ավանդույթները, լեզուն, մշակույթը և պատմությունը, կարող են գալ Ռուսաստան՝ ապրելու և աշխատելու», - նկարագրել է Պուտինը իր առաջարկած մոտեցման գաղափարը։

Ռուսաստանի նախագահը երկրի ՆԳ նախարարության առաջնահերթություններից է անվանել անօրինական միգրացիայի կանխարգելումը։

Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին անհրաժեշտ է խուսափել հասարակության մեջ այլատյացության և իսլամաֆոբիայի աճից։

Պուտինի խոսքով, Ռուսաստանը և նրա բնակչությունը պետք է ապահով միջավայր ստեղծեն։ Նախագահը կարևոր է համարել նաև ազգամիջյան և միջկրոնական ներդաշնակության, մշակութային և լեզվական ինքնության պահպանումը, քանի որ այդ գործոններն են երկրի հզորությունը։

Նախագահը նաև հավելել է, որ առկա էլեկտրոնային տվյալների բազաները բավարար չեն անօրինական միգրացիայի ռիսկերը զսպելու համար։ Նրա կարծիքով, այս խնդիրը լուծելու համար Ռուսաստանում պետք է գործեն ժամանակակից թվային էլեկտրոնային շտեմարաններ։

  • Կիսվել: