կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նովոսիբիրսկում փլուզված շենքի 11 բնակիչների ճակատագիրն անհայտ է մնում

Նովոսիբիրսկում փլուզված շենքի 11 բնակիչների ճակատագիրն անհայտ է մնում

Նովոսիբիրսկում մասամբ փլուզված հինգհարկանի շենքի 11 բնակիչների ճակատագիրը դեռևս անհայտ է, 11 տուժած հիվանդանոցներում է, լրագրողներին հայտնել է քաղաքապետ Անատոլի Լոկոտը։

Հինգշաբթի առավոտյան Նովոսիբիրսկի Լինեյնայա փողոցում կենցաղային գազի պայթյունից հետո տեղի է ունեցել չորս մուտքով հինգհարկանի շենքի երկու մուտքերի մասնակի փլուզում։ Ավերվել է մոտ 30 բնակարան։Բեկորները մաքրվում են։

«Շենքում գրանցված է 117 հոգի, բայց կան նրբերանգներ, որոշ բնակարաններ տրվում են վարձով, մարդկանց որոնելու համար հեռախոսազանգերով աշխատանքներ են տարվել և շարունակվում, առայժմ 11 հոգու ճակատագիրը պարզ չէ, իսկ ևս 11 հոգի գտնվում են հիվանդանոցներում»,- ասել է Լոկոտը։

Նա նշել է, որ ներկայումս թիվ 85 դպրոցի բազայի վրա ստեղծվել է ժամանակավոր կացարան, որում գտնվում է 35 հոգի։

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի մասին:

 

  • Կիսվել: