ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Նովոռոսիյսկում պայթյուններ են տեղի ունեցել, աշխատում է հակաօդային պաշտպանությունն

Նովոռոսիյսկում պայթյուններ են տեղի ունեցել, աշխատում է հակաօդային պաշտպանությունն

Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստային քաղաքում գիշերը մի քանի պայթյուն է որոտացել։ Այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով քաղաքի բնակիչներին։

93.ru առցանց պարբերականը գրել է քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի մասին։ Այդ տեղեկատվությունը հաստատել է Նովոռոսիյսկի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Յամենսկովը։

Քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն կեսգիշերին Telegram-ում Նովոռոսիյսկի բնակիչներին կոչ է արել մնալ անվտանգ վայրերում, բաց տարածք դուրս չգալ և հանգստություն պահպանել։ «Նովոռոսիյսկում գործում է հակաօդային պաշտպանությունը, բոլոր ծառայությունները բերվել են մարտական ​​պատրաստության վիճակի»,- ասվում է նրա գրառման մեջ։

Հնարավոր հարձակման հետևանքների մասին առայժմ տեղեկություններ չկան։ ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերն ու առավոտյան ռուսական 8 շրջանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք։

  • Կիսվել: