կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նոր Զելանդիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում հորդառատ անձրևների պատճառով 500 մարդ լքել է իր տունը

Նոր Զելանդիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում հորդառատ անձրևների պատճառով 500 մարդ լքել է իր տունը

Այսօր՝ օգոստոսի 21-ի, Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է սահմանվել ջրհեղեղներից տուժած Հարավային կղզու շրջանում, քանի որ իշխանությունները գնահատել են չորս օր հորդառատ անձրեւների հետեւանքով ամենաշատը տուժած տարածաշրջանում առկա վնասները, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում տեղացած անձրեւների պատճառով 500 մարդ լքել է իր տունը:

Հաղորդվում է նաեւ, որ թեեւ եղանակը համեմատաբար կարգավորվել է, սակայն հորդառատ անձրեւների մասին նախազգուշացումները պահպանվում են:

Արտակարգ իրավիճակների նախարար Կիերան ՄաքԱնուլթին նշել է, որ վերականգնումը երկար կտեւի, քանի որ բարդ գործընթաց է:

 

 

  • Կիսվել: