չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Նոր Կալեդոնիայի կոնգրեսը չեղարկել է Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագիրը

Նոր Կալեդոնիայի կոնգրեսը չեղարկել է Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագիրը

Նոր Կալեդոնիայի կոնգրեսի նախագահը չեղարկել է Ադրբեջանի հետ վիճահարույց համաձայնագիրը, որը Ֆրանսիայի կառավարությունը մեղադրել է մայիսին տեղի ունեցած բռնի բողոքի ցույցերի համար: Այս մասին տեղեկացնում է ABC Pacific-ը։

Նշվում է, որ նորընտիր նախագահ Վեյլմա Ֆալաեոն փոխել է իր նախորդ Ռոխ Վամիտանի որդեգրած քաղաքականությունը, որը կանակների այլ ղեկավարների հետ միասին անկախության հասնելու ջանքերի շրջանակում ամրապնդում էր կապերն Ադրբեջանի հետ:

Հաղորդվում է նաև, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը ՛՛Բաքվի նախաձեռնություն՛՛ անունով հայտնի երկու հանդիպում է անցկացրել, որի ընթացքում կոչ է արել ապագաղութացնել Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական բոլոր տարածքները: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանսիայի նոր արտգործնախարար Ֆրանսուա-Նոել Բյուֆեն այցելել էր 13 մարդու կյանք խլած և մինչև 1 միլիարդ դոլարի վնաս հասցրած անկարգություններից հետո վերականգնվող տարածք:

Աղբյուրը նշում է, որ անկարգությունների պատճառ է դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ընտրական բարեփոխումներն իրականացնելու փորձը։

 

  • Կիսվել: