երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նման բան չի եղել վերջին 20 տարում. «Crocus City Hall»-ի սեփականատերը մենկաբանել է ահաբեկչությունը

Նման բան չի եղել վերջին 20 տարում. «Crocus City Hall»-ի սեփականատերը մենկաբանել է ահաբեկչությունը

«Crocus City Hall»-ի սեփականատեր Արազ Աղալարովն առաջին անգամ մեկնաբանել է համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նա իր որդու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմինի և մասնաճյուղի տնօրեն Ռոման Գրաչովի հետ ժամանել է դեպքի վայր, հայտնում է РБК-ն:

Աղալարովն ասել է. «Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, և արդեն ասվել է, որ նման բան չի եղել վերջին 20 տարում»:

Նրա խոսքով՝ ահաբեկիչները դահլիճ են մտել ոչ թե դռնից, այլ հարևան ցուցասրահի պատուհանից՝ բազմաթիվ ինքնաձիգներով:

«Սկսել են կրակել այն ամենի վրա, ինչ տեսել են։ Բոլոր մարդկանց, պահնորդների վրա։ Մեկ պահնորդ սպանվել է, երկրորդը՝ վիրավորվել։ Սրանք նույնիսկ անվտանգության աշխատակիցներ չեն: Մենք նրանց անվանում ենք «վերահսկիչներ»,-ասել է Արազ Աղալարովը՝ կատարվածն անվանելով անբացատրելի՝ համամարդկային արժեքների տեսանկյունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ՌԴ Քննչական կոմիտեի վերջին տվյալների, ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի:

  • Կիսվել: