հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի համար, նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, որոնցից երկուսը՝ պայմանական։

Սարկոզին մեղադրվում էր նաև կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և ապօրինի կերպով ձեռք բերված միջոցներ պահելու համար: Նա մեղադրվում էր Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից իր նախընտրական արշավի ֆինանսավորման մեջ։ Լիբիայի իշխանությունները

Ֆրանսիայի նախկին նախագահի նախընտրական արշավի ֆինանսավորման մասին հայտարարել էին 2011-ի մարտին: Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը Սարկոզիից պահանջել էր ընդունել ֆինանսական օգնություն ստանալու փաստը:

  • Կիսվել: