Նիգերում ջրհեղեղների հետևանքով 270-ից ավելի մարդ է զոհվել
Նիգերում ռեկորդային տեղումների հետևանքով առնվազն 273 մարդ է մահացել, ավելի քան 700 հազարը տեղահանվել է։ Ագադես քաղաքը ջրի տակ է հայտնվել, տեղեկացնում է malijet-ը։
Մարդկանց մեծ մասը մահացել է, քանի որ նրանց տները, որոնք նախատեսված չէին առատ տեղումների համար, իսկ տեղումները շարունակվում են մայիսից, կառուցված էին չթրծված կավե բլոկներից և երկար ժամանակ խոնավության տակ մնալուց փլվում էին
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղներ են գրանցվել երկրի 266 համայնքներից 201-ում, ավերվել է ավելի քան 73 հազար բնակելի շենք։
Նիգերի իշխանությունները կոչ են անում բնակչությանը լքել ջրհեղեղի վտանգի տակ գտնվող տարածքները և մարդասիրական օգնություն և փրկարար խմբեր են ուղարկում աղետի գոտիներ։