շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Նիգերիայում կաթոլիկ դպրոցից առևանգվածներից 303-ը աշակերտներ են

Նիգերիայում կաթոլիկ դպրոցից առևանգվածներից 303-ը աշակերտներ են

Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող Նիգեր նահանգի Սուրբ Մարիամ դպրոցից զինյալների առևանգած մարդկանց թիվը հասել է 315-ի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Նշվում է, որ առևանգվածներից 303-ն աշակերտներ են։

Ավելի վաղ նշվել էր, որ նոյեմբերի 21-ին հարձակման հետևանքով առևանգվել է 227 մարդ։

«Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիան հայտարարել է, որ ուրբաթ առավոտյան զանգվածային առևանգման հետաքննությունից հետո ստացվել են նոր տեղեկություններ՝ հավելելով, որ առևանգվածների ընդհանուր թիվը այժմ կազմում է 303 աշակերտ և 12 ուսուցիչ»,-հայտնել է աղբյուրը:

  • Կիսվել: