Նիդեռլանդները լրացուցիչ 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային uպառազինnւթյուն տրամադրելու համար. վարչապետ
Նիդեռլանդները լրացուցիչ 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային սպառազինություն տրամադրելու համար: Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Ռոբ Յեթթենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այս շաբաթ իմ կողմից որոշում է կայացվել ևս 500 միլիոն հատկացնել ուկրաինական զինված ուժերին», - ասել է նա լրագրողներին Բրյուսելում Եվրախորհրդի շրջանակներում։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար սպառազինություն պարունակող ցանկացած բեռ օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով հագեցնելը չի նպաստում բանակցություններին և բացասական էֆեկտ կունենա։


