երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նիդեռլանդներում 105 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով

Նիդեռլանդներում 105 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով

Թռչնագրիպ Է հայտնաբերվել Նիդերլանդների հյուսիսի Միներտսգա բնակավայրի բրոյլերաին ֆերմայում: Վիրուսի տարածումը կանխելու համար մորթել են բոլոր 105 հազար հավերը, հուլիսի 26-ն հայտնել Է Նիդեռլանդների գյուղատնտեսության, բնության եւ պարենի հարցերի նախարարությունը։

«Խոսքն, ավելի շուտ, վերաբերում Է բարձրախտածին տարբերակին»,- նշել են գերատեսչությունում: Երեք կիլոմետր շառավղով գտնվում են եւս երկու բրոյլերային ֆերմաներ: Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում Նիդերլանդների Պարենամթերքի եւ սպառողական ապրանքների անվանգության վարչությունն ուշադրությամբ կհետեւի այդ ա: 10 կիլոմետր շառավղով գտնվում են 10 այլ թռչնաֆաբրիկաներ:

Դրանց արգելված Է ընտանի թռչունների, ձվի եւ թռչնային թափուկների փոխադրումը՝ կանխելու համար վիրուսի տարածումը: Թռչնագիպի այս բռնկումն սկսվել Է անցյալ տարվա հոկտեմբերին եւ ամենալուրջն Է վերջին 20 տարվա ընթացքում: Այդ ժամանակամիջոցում վիրուս Է հայտնաբերվել առնվազն 50 թռչնաֆաբրիկաներում, ոչնչացվել են միլիոնավոր թեւ թռչուններ։

 

  • Կիսվել: